Ոստիկանության Հրազդանի բաժնում մայիսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 30-ամյա Զուրիկ Մ.-ի վարած  «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 48-րդ կմ-ին բախվել է 39-ամյա Մհեր Մ.-ի վարած «ԶԻԼ-ՄՄԶ-45023» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով  «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: