Մայիսի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 32-ամյա Հովհաննես Հ.-ն եւ հայտնել, որ գողացել են Դավիթաշեն թաղամասի իրեն պատկանող հողամասում տեղադրված վագոն-տնակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 18.40-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 37-ամյա Ավետիք Մ.-ն: Նա հայտնել է, որ տասը օր առաջ նշված հողատարածքի վագոն-տնակը գնել է 53-ամյա Ռազմիկ Մ.-ից:

Նույն օրը, ժամը 19.10-ին, բերման է ենթարկվել նաեւ Ռազմիկ Մ.-ն. նա խոստովանել է, որ  վագոն-տնակը վաճառել է Ավետիք Մ.-ին` նախօրոք կանխավճար վերցնելով ու հայտնելով, որ այն պատկանում է իրեն:

Կատարվում է նախաքննություն: