Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման պատվիրակությունը (ՏՄՄՀՄ) մայիսի 21-ին այցելել է մարզի Գոշ, Աղավնավանք եւ Խաչարձան գյուղեր, որտեղ դպրոցականներին գրենական պիտույքներ են նվիրել:

Սեպտեմբերի 1-ի այս նվերների շուտ բաժանելը Միավորման ղեկավար Սերգեյ Բարսեղյանը մեկնաբանում է հետեւյալ կերպ. որպեսզի սոցիալապես անապահով այս գյուղական համայնքներում դպրոցականների ծնողները սեպտեմբերի 1-ի ծախսերը պլանավորելիս նկատի ունենան գրենական պիտույքների առկայությունը, որը նույն էֆեկտը չէր ունենա սեպտեմբերի 1-ին բաժանելու դեպքում: Միջոցառմանը իրենց աջակցությունն էր ցույց տվել ԱՄՔՈՐ ընկերությունը:

Այնուհետեւ օրվա երկրորդ կեսին Իջեւանում տեղի է ունեցել Տավուշի մարզի գործարարների նախապես պլանավորած հավաքը, որտեղ հիմանդրվել է Տավուշի մարզի գործարարների միությունը: Ընտրվել է 5 հոգանոց խորհուրդ, վերահսկիչ  եւ նախագահ: Խորհրդի կազմում ընտրվել են ՏՄՄՀՄ նախագահ Սերգեյ Բարսեղյանը, «Ֆիլիշին» ՍՊԸ (շինարարություն, շինանյութի արտադրություն) սեփականատեր Սուրեն Հանոբյանը, անհատ ձեռներեց Բենիկ Հարությունյանը (իրավաբան), «Մեռջեն» ՍՊԸ (քարի վերամշակման գործիքների ներկրում) տնօրեն եւ համասեփականատեր Անաստաս Գրիգորյանը եւ «Հաղարծին» ՓԲԸ (շինարարություն) տնօրեն եւ համասեփականատեր Գառնիկ Մանթաշյանը:

Այնուհետեւ հիմնադիրները խորհրդի կազմից Տավուշի մարզի գործարարների միության նախագահ են ընտրել Սերգեյ Բարսեղյանին: