Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի փոխնահանգապետ Ալեքսեյ Հովակիմյանը հայ պոեզիայի դասական Հովհաննես Թումանյանի ծոռն է։

«Տատիկիս հորեղբայրը Հայաստանում հայտնի պոետ Հովհաննես Թումանյանն է։ Նրա տուն-թանգարանը պապիս տան կողքին է»,- Չելյաբինսկի «Դոստուպ» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է փոխնահանգապետը, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։

Հովակիմյանի խոսքով, ինքը մի քանի անգամ փորձել է հայերեն սովորել, սակայն առօրյայում չկիրառելու պատճառով շուտ մոռացել է։

«Մի քանի անգամ եղել եմ Հայաստանում։ Յուրահատուկ տեղ է թե էկոլոգիապես, թե գեղեցկությամբ, թե մարդկային մտածելակերպով։ Փաստացի, Հայաստանը լեռներ են, իսկ որպեսզի լեռներում խաղող աճեցնես եւ հողագործությամբ զբաղվես, երկու անգամ ավելի աշխատասեր պիտի լինես։ Ժողովուրդը շատ հյուրասեր է, աշխատասեր։ Բայց հազվադեպ է հաջողվում այնտեղ լինել»,- ասել է Ալեքսեյ Հովակիմյանը։