«Վատ է, որ հայ քաղաքական եւ հասարակական գործիչները հայ-թուրքական թեմայով իրենց դատողություններում եւ ելույթներում հիմք են ըդնունում ոչ թե պաշտոնական Երեւանի պնդումները, այլ հայտարարությունները, որ հնչում են Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքական էսթեբլիշմենթի կողմից, մինչդեռ դառը փորձը ցույց է տալիս, որ մեծամասամբ այդ հայտարարությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»,- հոկտեմբերի 7-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հայ քաղաքական եւ հասարակական գործիչներին կոչ է արել հիմնվել պաշտոնական Երեւանի հայտարարությունների վրա, առավել եւս, որ սեփական ղեկավարությանը չվստահելու հիմքեր չկան: Նա կրկին պնդեց, թեհայոց ցեղասպանության հարցը չի կարող քննարկման առարկա լինել հայ եւ թուրք գիտնականների միջեւ արձանագրությունների ստորագրումից հետո: Նա ընդգծեց, որ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից վարվող արտաքին քաղաքական ռազմավարությունն ամբողջությամբ արդարացրել է իրեն եւ բխում է Հայաստանի շահերից: Սերժ Սարգսյանի խոսքերով, հայ-թուրքական արձանագրություներում որեւէ նախապայման չկա: «Ավելի, թուրքերը կարող են պնդել, թե հայ-թուրքական արձանագրություններում տեղ են գտել հայկական կողմի նախապայմանները, քանի որ եթե երկաթուղին պետք է բացվի, այն երբեք չի կարող փակվել: Այո, իհարկե, ստորագրումից հետո հայ-թուրքական հարցերը որոշակի խնդիրների կհանգեն, բայց դրանք հնարավոր է լուծել միայն ջանքերի համախմբման դեպքում»,- ամփոփել է վարչապետը:

Խոսելով հայ-թուրքականս ահմանի բացման տնետսական հետեւանքների մասին, վարչապետը նշել է, թե ներկայումս կառավարությունը հետզոտական աշխատանքներ է տանում ծրագրերի նախապատրաստման եւ հնարավոր ռիսկերի չեզոքացման ուղղությամբ:

«Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը բխի բացառապես Հայաստանի շահերից: Այդ կապակցությամբ ՀՅԴ-ն աբավակն հետաքրքիր տվյալներ է ներկայացրել կառավարությանը, եւ մենք մեր հետազտություններում անպայման հաշվի կառնենք դրանք»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայումս կառավարությունը քննարկում է, թե ինչ օրենսդրական եւ նորմատիվային ակտեր են անհրաժեշտ մշակել եւ ընդունել՝ հասնելու ցանկալի արդյունքների: Նա նաեւ խոստացավ, որ հետազոտությունների արդյունքները կդառնան հանրային քննարկումների առարկա: