Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, թե Գազայի հատված օգնություն տանող Թուրքիայի «Մավի Մարմարա» նավատորմի դեմ արգելքներ չի դնի:
Թուրքական Bugun-ի թղթակցի հետ զրույցում Դավութօղլուն նշել է, թե իրենք ընդամենը առաջարկություն կարող են անել, սակայն արգելք չեն հանդիսանա Գազայի հատված օգնություն տանել ցանկացող նոր նախաձեռնությանը։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է Իսրայելից Թուրքիայի պահանջները՝ շեշտելով, որ ներողությունն ու փոխհատուցումը մնում են օրակարգում։
Նշենք, որ 2010-ի մայիսի 31-ին Իսրայելական զինված ուժերը գրոհով վերցրել են Գազայի հատված օգնություն տանող թուրքական նավերի։ Գործողությունների ընթացքում «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել էր Թուրքիայի 8 քաղաքացի եւ ազգությամբ թուրք 1 ԱՄՆ քաղաքացի։




























