Մոսկվայի իրավապահները պարզում են «Շերեմետեւո» օդանավակայանում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները, որի արդյունքում տուժել էին «Մումի տրոլ» հայտնի խմբի երկու երաժիշտներ:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ երաժիշտները վերադառնում էին հյուրախաղերից: Նախնական տեղեկություններով, մի քանի հարբած երիտասարդներ թմբկահար Օլեգ Պունդինին շփոթել է մանր մի գողի հետ եւ ծեծել նրան: Պունդինին օգնության է շտապել բաս-կիթառահար Եվգենի Զվիդյոննին, բայց ուժերն անհավասար են եղել, եւ նա եւս տուժել է: Երաժիշտներին տեղափոխել են հիվանդանոց: Համույթը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել հյուրախաղերը:

Ծեծից հետո կռվարարները փախուստի են դիմել: