Այսօր` մայիսի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Volkswagen Zetta մակնիշի 01 ՍՕ 785 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված Mitsubishi Charriot մակնիշի 17 ԼՍ 451 ավտոմեքենային:

Բախման հետեւանքով Volkswagen-ի վարորդ, 29-ամյա Նորայր Հայրապետյանը գլխի մասում ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Բախման պահին Mitsubishi-ի վարորդը` 30-ամյա Վարդան Սարգսյանը, ավտոմեքենան կայանված վիճակում, փոխում էր մեքենայի անվադողը:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը: Նրա հանձնարականով մեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի