Ղազախստանի Աստանա քաղաքի քննչական մեկուսարանի մոտ մայիսի 24-ին ավտոմեքենա է պայթել: Տեղեկությունը հաստատել է Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղար Կենժեբոլատ Բեկնազարովը:

«Պետք չէ դա կապել ահաբեկչության հետ: Մեքենան կանգնած է եղել այդ շրջանում, բռնկվել է եւ պայթել»,- ասել է Բեկնազարովը:

Արտակարգ միջադեպի մանրամասների մասին հատուկ ծառայությունները չեն հաղորդում, թեեւ տեղեկություններ կան, որ զոհվել են մեքենայում գտնվող երկու անձինք:

Սա Ղազախստանում վերջին մեկ շաբաթում երկրորդ պայթյունն է: Ակտոբեում մայիսի 17-ին ազգային անվտանգության շենքի մոտ մահապարտի առաջին ահաբեկչությունն էր եղել: