Հայտնաբերվել է մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբի կեղծ ահազանգի հեղինակը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 23-ին, հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակը: Նա Երեւանի բնակիչ, նախկինում երեք անգամ դատապարտված 43-ամյա Հայկ Սուրիկի Վարդանյանն է:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ-ն եւս մեկ անգամ զգուշացնում է, որ նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգ էր ստացվել, որ նույն օրվա Երեւան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված:
Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվել էր, որ ահազանգը կեղծ էր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























