Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայիսի 23-ին ժամը 13.00-ին 44-ամյա Կարեն Ս.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենան «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտ բախվել է 54-ամյա Սուրեն Ի.-ի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Կարեն Ս.-ն եւ Սուրեն Ի.-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:




























