Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի պատրաստվում երրորդ անգամ պայքարել նախագահի աթոռի համար: «Դա արգելվում է Սահմանադրությամբ»,- հայտարարել է Սահակաշվիլին ուկրաինական ալիքներից մեկի եթերով:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք Պուտինի պես ինքն էլ վարչապետ դառնա, Սահակաշվիլին պատասխանել է. «Ըստ էության, ես չեմ կարող լինել Պուտինի պես, մեզ մոտ այլ երկիր, այլ վիճակ է»:

Նա նաեւ հավելել է, թե իր շրջապատում այդ հարցը չի քննարկվում, քանի որ «մենք հստակ գիտենք, թե ինչն է կարեւոր մեզ համար, ինչ կլինի 6 ամսից, 1 տարուց, 2 տարուց»: