Արփա գետի վարարման հետեւանքով, մայիսի 21-ին քանդվել է հունի 50 մ գաբիոնային շարվածքը եւ գետի մի մասն սկսել է հոսել Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղին պատկանող մոտ 5 հա մշակովի հողատարածքով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գետի հունի վերականգնողական աշխատանքները կիրականացվեն գետում ջրի մակարդակի նվազելուց հետո:




























