Վերջին հարյուր տարում իսլանդական ամենահզոր՝ Գրիմսվոթն հրաբխի մոխրի ամպը պատճառ է դարձել, որպեսզի Շոտլանդիայում եւ Անգլիայի հյուսիսում բազմաթիվ ավիաչվերթեր չեղյալ հայտարարվեն, հայտնում է ВВС-ն։
Օդային վերահսկողության բրիտանական գործակալությունը հայտարարել է, որ Իսլանդական հրաբխի մոխրի տարածման ուղղությունը հնարավոր չէ կանխագուշակել, եւ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Թռիչքները դադարեցնելու մասին արդեն իսկ հայտարարել են British Airways-ը, KLM-ն, Aer Lingus-ը եւ Easyjet-ը, հայտնում է РБК-ն։
Նորվեգիան հայտարարել է հրաբխի ժայթքման հետեւանքով, չվերթերի հնարավոր հետաձգման մասին։ Դանիան եւս որոշում է ընդունել փակել երկրի օդային տարածքի մի մասը։
Գրիմսվոթն հրաբուխը Իսլանդիայի հարավում սկսել է ժայթքել մայիսի 21-ին: Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։




























