Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերը փակել են Հարավային Օսիեթայի հետ սահմանի անցակետերը, հայտնում է հարավօսական РЕС գործակալությունը։
«Հարավային Օսեթիային կից տարածք անսպասելի կերպով Վրաստանի ՆԳՆ քութաիսյան հատուկ ուժեր մտցվեցին, Սինագուր եւ Կարզման բնակավայրերին հարող ճանապարհները փակվեցին։ Վրաստան ուղեւորվող բոլոր մարդկանց հարկադաբար հետ են ուղարկվել»,- ասել է Հարավային Օսեթիայի Ձաուսկի շրջանի աշխատակազմի ղեկավար Պավել Կումարիտովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին վրացական լրատվամիջոցներին հաղորդել է, որ «բոլոր հսկիչ-անցագրային կետերն աշխատում են սովորական ռեժիմով եւ հատուկ միջոցներ չեն ձեռնարկվել»։




























