Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին չի պատասխանել հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք Վաշինգտոնը սպառնալիք, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկումը կվերաճի հակամարտության տարածաշրջանային գերտերությունների մասնակցությամբ:

Նա սահմանափակվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունից հատվածներ ընթերցելով:

«Դա ամենն է, ինչ ես կարող եմ ասել այդ թեմայի շուրջ այս պահին»,-հավելել է նա:

Ավելի վաղ երեք երկրների առաջնորդները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին հայտարարություն էին ընդունել: Նրանք ընդգծել են, որ ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում: