Հայաստանի նոր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքները պաշտպանելու համար պատրաստ է գնալ մինչեւ վերջ, օրենքի սահմաններում: «Որպես մարդ ես պատրաստ եմ հասնել այնտեղ, ուր թույլ է տալիս օրենքը»,- ասել է նա «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը:
Ինչպես պարզվեց, ՄԻՊ-ը պատրաստ է հասնել նաեւ այնտեղ, ուր «թույլ կտա հասարակությունը»: Նա միայն չհստակեցրեց` կխաչվե՞ն հասարակության եւ օրենքի շահերը, թե` ոչ:
Կարեն Անդրեասյանը զերծ մնաց նաեւ Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները մեկնաբանելուց: Նշեց, որ եթե անգամ խնդիրները ուռճացված են այդ զեկույցներում, պետք է արձագանքել եւ լուծել այդ խնդիրները: ՄԻՊ գրասենյակն իր կողմից ուսումնասիրում է բոլոր զեկույցները:




























