Սահակաշվիլիի վարչակազմը շատ հզոր է եւ վրացական ընդդիմությունն անզոր է տապալել այն: Նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Նրա խոսքով, հասարակությունը հրապուրվել է արաբական երկրների հեղափոխություններով եւ կարծում է, որ կարող է նույն սցենարը իրագործել նաեւ սեփական պետությունում:

«Վրացական ընդդիմությանը նույն ճակատագիրն է սպասվում, ինչ Ադրբեջանինը: Վրաստանը ինչպես Ադրբեջանը միապետություն է, եւ ոչ մի երկրում հեղափոխություն չի լինի, եթե հոսքը չսկսի հենց ղեկավարող խմբից, ինչը ես Վրսատանում չեմ տեսնում»,-նշել է քաղաքագետը, ընդգծելով, որ այդ իրարանցումը շուտով կդադարի:

Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին, ապա նա լավ դասընթացներ է անցել, թե ինչպես է պետք պահպանել իշխանությունը: