Մայիսի 25-ին մղվելու է վերջին պայքարը եւ հնչելու է Սահակաշվիլիի վարչակարգի վերջին զանգը: Հանրային հեռուստաընկերության շենքի առջեւ նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Կուսակցության ղեկավարը նշել է, որ ուժը ժողովրդի մեջ է, եւ եթե ժողովուրդը որոշի, ապա հաղթանակին հասնելը հեշտ կլինի:
«Փողոցում քայլում եմ եւ մարդիկ ինձ ասում են. «Մենք ձեր կողքին ենք, բայց վախենում ենք»: Ես գիտեմ, որ նրանք իրոք վախենում են: Պայքարում հաջողության երաշխիք երբեք չկա, բայց մենք հաղթանակի մեծ շանս ունենք եւ հուսով եմ, որ այս պայքարը վաղը հաջողությամբ կպսակվի»,-ընդգծել է Բուրջանաձեն:




























