Համաներման հայտարարումը հանգեցրեց այնպիսի մթնոլորտի, որ երկխոսության անվան տակ նկատվում է փողոցային ընդդիմության եւ իշխանությունների սերտաճում: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Աչծվիկ Մինասյանը` խոսելով Սերժ Սարգսյանի նախաձեռնության մասին:

«Դա տվյալ համաներման դրսեւորումներից է»,- ասել է Մինասյանն ու հավելել, թե մարդասիրական տեսանկյունից համաներումը կարեւոր քայլ է, բայց քաղաքական տեսակետից` ուշացած: Մինասյանը նշել է, թե անհրաժեշտ է համաներման հայտարարման ռազմավարություն մշակել: Նա նաեւ իրավական հակասություններ է տեսել փաստաթղթում: