Քաղաքական կուսակցությունների վերելակները պետք է լիդերության բարձրացնեն արժանի թեկնածուների, սակայն դրա փոխարեն վեր են բարձրանում տգետներն ու անգրագետները: Այդ մասին մայիսի 25-ին կայացած քննարկմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` նկատելով, որ կուսակցական վերելակով բարձրանում են միայն ներկայաիս իշխանավորների հարազատներն ու մտերիմները:
Սաֆարյանի խոսքով, նման խնդիր կա ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության մեջ:
Տվայլ հայտարարությանն արձագանքեց Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը. «Իսկ ձեր կուսակցությունում անգամ վերելակ չկա»:
«Եւ ինչ, որ ձեր կուսակցությունում կա, այն այլ մարդկանց է բարձրացնում: Իսկ մեր կուսակցությունում վերելակի բացակայությունը մեզ ձեռ է տալիս»,- հակադարձել է Սաֆարյանը:
Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր հերթին նկատել է. «Ժառանգություն» կուսակցությունում առողջ ապրելակերպի կողմնակից են եւ նախընտրում են բարձրանալ ոտքով»։



























