Հայաստանի խորհրդարանը մերժել է ՀՅԴ-ի նախաձեռնությունը` նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել անվստահություն հայտնել կառավարությանը:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը փորձում էր խոչընդոտել այն` հայտարարելով, թե պատգամավորները որոշման նախագիծը ստացել են մի քանի րոպե առաջ: Բացի այդ, նա նշել է, որ անվստահություն կարող է հայտնել ոչ թե նախագահը, այլ խորհրդարանը, ուստի նախագծում ձեւակերպումներն արդեն սխալ են: Բայց իր նախորդի փաստարկումները չշփոթեցրին Հովիկ Աբրահամյանին, ով փաստաթուղթը դրեց քվեարկության: Արդյունքում նախաձեռնությունը 10 կողմ, 13 դեմ ձայներով մերժվեց:
Նշենք, որ իրենց ելույթներում ՀՅԴ-ական պատգամավորները քննադատում էին կառավարությանը, իսկ նրանց մեղադրանքներին պատասխանում էր ֆինանսաների նախարար Վաչե Գաբրիելյանը:




























