Հիվանդանոցում մահացել է Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում տուժածներից եւս մեկը: Վլադիմիր Իլյինը բժիշկ էր աշխատում շտապօգնության հիվանդանոցում: Պայթյունի արդյունքում նա բազմաթիվ վերքեր եւ աչքերի վնասվածքներ էր ստացել:
Այսպիսով, ահաբեկչության զոհերի թիվը հասավ 15-ի:
Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում ահաբեկչությունը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին: Վիրավորվել էին եւս 190 մարդ, այդ թվում` մեկ հայ:




























