Հայաստանում բնակվում է 62 հազար 800 մարդ, ում կառավարությունը պետք է փոխհատուցի ԽՍՀՄ Խնայբանկում կատարված ավանդների դիմաց։ Խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։
Նա նշեց, որ գումարների վերադարձման ներկայիս տեմպը պահելու դեպքում գործընթացը Հայաստանում կարող է ավարտվել 2014 թվականին։ Մինչ այժմ փոխհատուցում ստացել է 37 հազար մարդ։ Յուրաքանչյուրն տարի պետբյուջեից այս նպատակով տրամադրվում է 1 մլրդ 650 մլն դրամ։




























