Ներկայումս Հայաստանի կառավարությունը տենդեր է հայտարարել օպերատորի համար, որն իրականացնելու է «Նաիրիտ» հսկայի վերականգնման ծրագիրը: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, ծրագիրը մշակվել է դեռ 2010թ.: Իսկ 2008-ից հետո «Նաիրիտում» ամեն տարի աուդիտ է իրականացվում: Նախարարը նաեւ նշել է, թե ներկայումս գործարանում ակտիվորեն հին հաստոցներից ազատվելու գործընթաց է գնում, որոնք վաճառվում են որպես մետաղի ջարդոն: Նախարարևը խոստացել է, որ առաջիկայում կմարվեն բոլոր պարտքերը: