Երկուշաբթի առավոտյան պղնձի արժեքը վաճառքի 4 օրերի ակտիվ աճից հետո չնչին փոփոխվում է՝ աննշան աճից պարբերաբար անցնելով նվազման, այս մասին վկայում են վաճառքի հարթակների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,02 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,0823 դոլարի։
Լոնդոնյան բորսայում (LME) ուրբաթօրյա սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամսվա մատակարարումներով աճել է 1,2 տոկոսով՝ հասնելով մինչեւ 6763 դոլարի, ալյումինի արժեքը՝ 2,05 տոկոսով, մինչեւ 1841,5 դոլար, ցինկի արժեքը՝ 2,92 տոկոսով, մինչեւ 2434 դոլար։
Երկուշաբթի պղնձի շուկայում առկա է դինամիկայի որոշ շտկում՝ 4 օր անընդմեջ գնաճից հետո, որոնց արդյունքներով մետաղը 4 տոկոսով թանկացել էր։
Ընդ որում՝ գնի ավելի ակտիվ նվազմանը խանգարում է Չինաստանի ֆոնդային բորսաներում ակտիվ աճը, որը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է։ Shanghai Composite-ի եւ Shenzhen Composite-ի ինդեքսներն աճում են համապատասխանաբր՝ 2,5 եւ 2,9 տոկոսով։




























