Երեքշաբթի առավոտյան ոսկին չափավոր էժանանում է ավելի ռիսկային ակտիվների վերաբերյալ ներդրողների լավատեսության ֆոնին՝ կապված ԱՄՆ տնտեսության աջակցության պատրաստվող փաթեթի հետ, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։
Նյույորքյան Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,38 տոկոսով կամ 7,3 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1921,65 դոլարի, արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 0,7 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց մինչեւ 25,095 դոլարի։
Հուսալի ակտիվ համարվող ոսկու արժեքի վրա ճնշում են գործադրում այն լուրերը, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել տնտեսության աջակցության շտկված փաթեթին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրա չափը հասել է մինչեւ 1,8 տրլն դոլարի։
Դրանից բացի, OCBC բանկի տնտեսագետ Հոուի Լին, որի կարծիքը ներկայացնում է «Ռեյթեր» գործակալությունը, նշում է, որ դոլարի փոխարժեքի փոքր-ինչ ամրապնդումը ոսկու գներին «ստիպում է նյարդայնանալ»։




























