Երեքշաբթի առավոտյան պղնձի արժեքը չափավոր իջնում է նոր կորոնավիրուսի դեմ շարունակվող պայքարի առաջնագծից ստացված լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex բորսայում նվազել է 0.32 տոկոսով եւ կազմել 3.0528 դոլար` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի աճուրդի արդյունքների համաձայն` երեք ամսվա ընթացքում մեկ տոննա պղնձի մատակարարման արժեքը նվազել է 0.38 տոկոսով եւ կազմել 6.737.5 դոլար, ալյումինի արժեքն աճել 0.76 տոկոսով եւ կազմել 1.855.5 դոլար, ցինկի արժեքը` 0.25 տոկոսով` մինչեւ 2440 դոլար:
Ներդրողները հետեւում են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին աշխարհում: Վարակման դեպքերի աճը կարանտինային նոր սահմանափակումներով է սպառնում, որոնք կարող են դանդաղեցնել համաշխարհային տնտեսության սկսված վերականգնումը:
Իսկ ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը դադարեցրել է իր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չափաբաժինների տրամադրումը փորձարկումների մասնակիցներին` անհայտ հիվանդության պատճառով կամավորների մոտ:




























