Իրանի հյուսիսարեւմտյան նահանգ Արդեբիլում սահմանամերձ Փարսաբադ-Մողան շրջանում երեքշաբթի առավոտյան դրոն է կործանվել։

Իրանի Արդեբիլի փոխնահանգապետ Բեհրուզ Նեդաին IRNA-ի հետ զրույցում հաստատել է կործանման փաստը։

Նեդաիի խոսքով՝ ներկայումս քննություն է կատարվում՝ որոշելու համար դրոնն ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։

Նա նաեւ նշել է, որ դրոնի կործանումը ոչ մի վնաս չի հասցրել։