Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 24-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 թ. Մելինե Մերկուրի հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը:
Մելինե Մերկուր միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման բնագավառում:
Այս անգամ այս պատվավոր մրցանակը կիսել են հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը:
Պաշտոնական արարողության ժամանակ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին այդ պատվավոր մրցանակը հանձնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ` դեսպան Թեոդորե Պասսասը:
Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հրավիրյալներին ներկայացվել է նաեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը:
Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էին ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արագելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:




























