ԱՄՆ արդարադատության նախարարությունը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին գրքի հեղինակ Սթեֆանի Վոլկոֆին մեղադրել է չբացահայտելու մասին համաձայնագիրը խախտելու մեջ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Գերատեսչությունը հայտարարում է, որ սահմանված համաձայնագրով գիրքը հաստատման չի ուղարկվել:
Այս կապակցությամբ արդարադատության նախարարությունը պահանջել է պետության օգտին Վոլկոֆից գանձել գրքերի վաճառքից ստացված միջոցները:
Ավելի վաղ, սեպտեմբերի 1-ին, լույս էր տեսել «Մելանյան եւ ես. Առաջին տիկնոջ հետ իմ ընկերության վերելքը եւ անկումը» գիրքը: Դրանում հեղինակը, որը կատարել է Թրամփների ներկայացուցչի դերը, պատմել է իրենց աշխատանքի եւ ընկերության 15 տարիների մասին:





























