Ռուսական հարկային ծառայություններն իրավապահների հետ մայիսի 25-ին սկսել է իրականացնել ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանի գրասենյակում, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երգչի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հայտարարել է, որ ընթանում է սովորական հարկային ստուգում: Իր հերթին Ռուսաստանի հարկային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Լարիսա Կատիշեւան հայտնել է, ոչ ծառայությունը չի տալիս մենկաբանություններ ստուգումների ընթացքի եւ կոնկրետ հարկատուների վերաբերյալ:

Սակայն իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Դիմա Բիլանի եկամուտների ստուգումը կտեւի 3 ամսից ոչ պակաս:

«Ստուգումները կշարունակվեն ամբողջ ամառ»,- ասել է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ այդ ժամկետը թույլ կտա պարզել, թե արդյոք Բիլանը հարկեր թաքցրե՞լ է եւ որքան չափով:

2010-ի մայիսին Յանա Ռուդկովսկայայի եւ Դիմա Բիլանի հարկային խորհրդատու Վալենտինա Պոստնիկովան «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտնել է, որ 2009-ին («Եվրատեսիլ»-ում հաղթանակի հաջորդ տարին) Բիլանը որպես անհատ ձեռներեց վաստակել է 2 մլն ռուբլի: