Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ սեպտեմբերին սեփական նախընտրական քարոզարշավի համար ստացել է 383 մլն դոլարի նվիրատվություն։ Նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում, փոխանցում է Gazeta-ն։ 

«Ձեր աջակցության շնորհիվ մենք հավաքել ենք տպավորիչ գումար՝ 383 մլն դոլար»,- գրել է Բայդենը։

Քաղաքական գործիչը նշել է, որ «անսահման շոյված» է՝ հավելելով, որ նախկինի պես առջեւում «դեռ շատ աշխատանք կա»։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին։