Թաիլանդի իշխանությունները հայտարարել են մի շարք սահմանափակող միջոցառումների, այդ թվում` Բանգկոկում հակակառավարական ցույցերի պատճառով ավելի քան հինգ հոգանոց խմբերով հավաքների արգելքի մասին: Վարչապետ Պրայութ Չան-Օչիի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հինգշաբթի օրը եւ ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 04:00-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կառավարության կողմից հրապարակված հրամանագրում նշվում է, որ ցուցարարների գործողություններն ազդել են արքայական թաղման արարողության եւ պետության անվտանգության վրա:
«Դա նաեւ անմիջական ազդեցություն է ունում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի արդյունքների վրա, ինչն անդրադառնում է երկրի տնտեսական անվտանգության վրա,- ընդգծվում է հրամանագրում:- Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել` այս իրավիճակին արդյունավետորեն եւ արագ վերջ տալու համար` խաղաղություն եւ կարգը պահպանելու նպատակով»: Այս կապակցությամբ Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվում:
Այս սահմանափակումը գործում ամբողջ թագավորությունում մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն այն մտցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հուլիսի վերջին, երբ արտակարգ դրությունը հերթական անգամ երկարաձգվում էր, երկրի իշխանությունները հրամանագրից հանեցին 9-րդ բաժնի դրույթը, որն արգելում է ցանկացած քաղաքական հանդիպում երկրում: Նոր հրամանագիրը վերաբերում է միայն մայրաքաղաքին:





























