Եվրամիության ղեկավարները շարունակում են տարակարծիք լինել ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ավելի հավակնոտ նպատակի շուրջ եւ հոկտեմբերի 15-16-ին կայանալիք գագաթնաժողովին համաձայնության չեն հասնի:

Այս գագաթնաժողովին ղեկավարներն ընդամենը կսկսեն քննարկել մինչեւ 2030 թվականն արտանետումներն առնվազն 55 տոկոսով կրճատելու առաջարկը, նշվում է է Associated Press-ին ներկայացված հանդիպման արդյունքների նախագծում: Նպատակը համաձայնություն ձեռք բերումն է դեկտեմբերին կլիմայի մասին առաջին եվրոպական օրենքի ընդունումից առաջ:

Մինչեւ 2030 թվականն առնվազն 55 տոկոսով կրճատում առաջարկելով` ներկայիս 40 տոկոսի համեմատ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերին կանխատեսել էր, որ նոր նպատակը «ոմանց համար չափազանց մեծ կլինի, իսկ ոմանց համար էլ` չափազանց փոքր»:

Վերանայված նպատակը պետք է հաստատվի ԵՄ 27 երկրների կողմից` այն իրավաբանորեն պարտադիր դարձնելու համար: