Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարար գեներալ Սալվադոր Սիենֆուեգոսը, ով վեց տարի ղեկավարել է երկրի բանակը նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի օրոք, հաղորդում է Reuters-ը:
Սիենֆուեգոսը ձերբակալվել է ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության օրդերի հիման վրա:
Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը չի հայտնել, թե ինչ մեղադրանքներով է կալանավորվել Սիենֆուեգոսը: Նա իր Twitter-ում գրել է, որ ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Լանդաուն իրեն հայտնել է գեներալի ձերբակալման մասին եւ որ Սիենֆուեգոսն հյուպատոսական օգնության իրավունք ունի:
Մեքսիկայի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իշխանությունները տեղեկատվություն են սպասում կոնկրետ մեղադրանքների վերաբերյալ:
Սիենֆուեգոսը պաշտպանության նախարար է եղել 2012-ից 2018 թվականներին: Նա կաբինետի նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով ձերբակալվել է 2019 թվականին Տեխասում Մեքսիկայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Խենարո Գարսիա Լունայի ձերբակալույթունից հետո: Նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի օրոք ծառայած Գարսիա Լունան իրեն մեղավոր չի ճանաչել թմրանյութերի վաճառքի մեղադրանքներում:





























