Պատերազմի 20-րդ օրը, երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսոր եւ ով է կրակի վրա յուղ լցնողը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն WSB Atlanta-ի եթերում նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միայն խաղաղ ճանապարհով առանց ռազմական բախման եւ երրորդ երկրների միջամտության՝ ընդգծելով Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի օգտին:

Պետքարտուղարը նաեւ հույս էր հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ կփորձեն հասկանալ այդ իսկապես պատմական եւ բարդ խնդիրը»:

Այս հայտարարության առնչությամբ Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը նշել էր. «Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում շեշտվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում վերջինին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքներն ու գիտակցվում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից»:

Պատերազմի 20-րդ օրը, երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսոր և ով է կրակի վրա յուղ լցնողը: #բայց_պետ_չի

Опубликовано Suren Sargsyan Пятница, 16 октября 2020 г.