Թաիլանդի վարչապետ Փրայութ Չանոչան մտադիր չէ հրաժարական տալ` տասնյակ հազարավոր ցուցարարների կողմից ցույցերի արգելքի խախտումից հետո, հայտնում է Reuters-ը:
Հինգ հոգուց ավել հավաքների արգելքը հայտարարվել էր հինգշաբթի վաղ առավոտյան` գրեթե երեք ամիս տեւած բողոքներից հետո, որոնց մասնակիցները պահանջում էին կրճատել թագավոր Մահա Վաջիրալոնգքորնի միապետության լիազորությունները, ինչպես նաև Փրայութի հրաժարականը:
Ցուցարարները խախտել էին արգելքը նաեւ հինգշաբթի երեկոյան` կազմակերպելով ամենամեծ ցույցերից մեկը Բանգկոկում:
«Ես չեմ հեռանում»,- ասել է Փրայութը լրագրողներին կառավարության արտահերթ նիստից հետո:
«Կառավարությունը պետք է օգտագործի արտակարգ դրության մասին հրամանը: Մենք պետք է գործենք, քանի որ իրավիճակը վտանգավոր է դարձել... Հրամանագիրն ուժի մեջ կլինի 30 օր կամ ավելի քիչ, եթե իրավիճակը բարելավվի»,- ասել է նա:
Ակցիայի մասնակիցները դատապարտել են արտակարգ միջոցառումները եւ անցյալ շաբաթ շուրջ 40 ցուցարարի ձերբակալությունը եւ ուրբաթ եւս մի ցույց են նախատեսում անցկացնել Բանգկոկում:





























