Ավելի քան 21 մլն ամերիկացի վաղաժամ քվեարկել է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ում համընդհանուր ընտրություններում: Համապատասխան հաշվարկները հրապարակվել են United States Elections Project հարթակում, որը ստեղծվել է Ֆլորիդայի նահանգի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մաքդոնալդի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ, նրա տվյալնելով, ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է արդեն 21 867 207 մարդ՝ ի տարբերություն չորաքշաբթի գրանցված 14 208 670 քաղաքացու: Ընտրողների թվով առաջատար նահանգը, որտեղ քաղաքացիները վաղաժամ ընտրել են, Տեխասն է, որտեղ քվեարկել է 2 440 695 ամերիկացի: Տեխասին հաջորդում է Կալիֆոռնիան (2 382 531), Ֆլորիդան (2 274 191) եւ Նյու Ջերսին (1 293 128): Միչիգանում եւ Մինեսոտայում վաղաժամ քվեարկել է 1.3 մլն եւ 911 հազար ամերիկացի համապատասխանաբար:
Համաձայն անցած շաբաթ հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքների, որն անցկացվել է SSRS ծառայության կողմից CNN հեռուստաընկերության կողմից, հարցվածների 57 տոկոսը պատրաստ է քվեարկել առաջիկա ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջոզեփ Բայդենի օգտին: Երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփին իր ձայնը կտար հարցվածների 41 տոկոսը: Կիրակի ABC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի հրապարակած տվյալները վկայում են, որ Բայդենը գերազանցում է Թրամփին հանրաճանաչությամբ 12 տոկոսով: Ինչպես ենթադրում է Axios պորտալը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը համարում է, որ հագեցած նախընտրական արշավը կօգնի կրճատել այդ տարբերությունը:
ԱՄՆ-ում հերթական համընդհանուր ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Դրանց արդյունքում կընտրվի երկրի նախագահն ու փոխնախագահը, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներն ու Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ շրջանների ղեկավարները:





























