ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջոզեփ Բայդենի՝ նոր տիպի կորոնավիրուսի համար հանձնած թեստի արդյունքը բացասական է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախկին փոխնախագահ Բայդենն այսօր հանձնել է ՊՇՌ թեստ: Նրա մոտ COVID-19 չի հայտնաբերվել»,-նշված է քաղաքական գործչի նախընտրական շտաբի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ շտաբը տեղեկացրել էր երկու ՊՇՌ թեստերի անցկացման մասին: Լրացուցիչ հետազոտության կարիք էր եղել այն մարդու՝ կորոնավիրուսով վարակման կապակցությամբ, որն անցած շաբաթ գտնվել էր ինքնաթիռում ԱՄՆ նախագահի թեկնածուի հետ միաժամանակ: Քաղաքական գործչի առողջությանը ոչինչ չի սպառնում, նա չի տեղափոխվի կարանտին, հայտարարել են դեմոկրատի շտաբում:
Ավելի վաղ Բայդենի ներկայացուցիչները խոստացել էին հրապարակել կորոնավիրուսի նրա բոլոր երեք թեստերի արդյունքները: Հոկտեմբերի 2-ին քաղաքական գործիչը հայտնել էր, որ իր տիկնոջ հետ թեստ է հանձնել: Արդյունքները բացասական էին: Այդօրինակ տեղեկատվություն էր հրապարակվել նաեւ հոկտեմբերի 10-ին:
Ընտրություններում Բայդենի գլխավոր մրցակից հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 2-ին թվիթերում գրել էր, որ իր եւ իր տիկնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նույն օրը վարչակազմի ղեկավարը տեղափոխվել էր հոսպիտալ զգուշավորության նկատառումներով, իսկ հոկտեմբերի 5-ին դուրս գրվել եւ վերադարձել Սպիտակ տուն:





























