Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա շրջանում, որն այս տարվա փետրվարին երկրում կորոնավիրուսի էպիկենտրոն էր դարձել, վարակի տարածումը կանխելու նոր միջոցներ են ներմուծել, հաղորդում է Associated Press-ը:
Նոր միջոցառումների շարքում, մասնավորապես, սահմանափակել են բարերի շահագործումը եւ ալկոհոլային խմիչքների վաճառքը, արգելել են կոնտակտային սպորտը եւ լոտոյի սրահները:
Մարզային կառավարությունը նաեւ կոչ է արել երկրի ավագ դպրոցներին անցնել ուսուցման հիբրիդային ռեժիմի:
Նոր միջոցառումների համաձայն, երեկոյան ժամը 18-ից բարերում թույլատրվում է միայն տեղում սպասարկել, արգելվում է ալկոհոլի վաճառքը տանելու համար եւ հասարակական վայրերում ալկոհոլային խմիչքների օգտագործումը:
Վերոհիշյալ սահմանափակող միջոցները ներդրվել են այն բանից հետո, երբ Լոմբարդիայում, որը Իտալիայի ամենաբնակեցված մարզն է, կորոնավիրուսի օրական ավելի քան 2000 վարակ է գրանցվել:
Նշվում է, որ տարածաշրջանում հիվանդանոցներն ու վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են:





























