Իտալիան հավանություն է տվել կորոնավիրուսից տուժած տնտեսության խթանման նոր փաթեթին 2021թ. բյուջեի շրջանակում, հաղորդում է Reuters-ը:

Իշխող խորհրդարանական մեծամասնությունը հավանություն է տվել աջակցության փաթեթի նախնական տարբերակին:

Կառավարական աղբյուրների հաղորդմամբ՝ մնացել է պարզել վերջնական դետալները:

Կառավարությունը մինչեւ 4 մլրդ եվրոյի չափով հիմնադրամ կստեղծի կորոնավիրուսից ամենից շատ տուժած ընկերություններին փոխհատուցում տրամադրելու համար:

Ակնկալվում է, որ ավելի ուշ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն եւս կհայտարարի կորոնավիրուսը կանխելու նպատակով նոր միջոցների մասին: