Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ կառաջարկի ուժգնացնել իսլամիստական ասոցիացիաների ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողությունը պատմության ուսուցչի սպանությունից հետո, հաղորդում է Reuters-ը:

«Գոյություն ունի մի շարք իսլամիստական ասոցիացիաների ֆինանսավորման խնդիր, որը մենք կարող ենք եւ պետք է լուծենք»,-ասել է նա France 3 Television-ի եթերում: