Ղրիմում Յալթայի վարչակազմի ղեկավար Իվան Իմգրունտը մահացել է 59 տարեկան հասակում, կիրակի օրը «Ինտերֆաքս»-ի հայտնել է նրա շրջապատից աղբյուրը:

«Այո, նա մահացավ: Նա COVID-19 ուներ»,- ասել է աղբյուրը:

Քաղաքի վարչակազմից «Ինտերֆաքս»-ին հաստատել են Իմգրունտի մահվան մասին տեղեկությունը՝ առանց հստակեցնելու պատճառը: «Այո, բայց ես առայժմ ոչինչ չեմ կարող ասել, մանրամասներն՝ ավելի ուշ»,- ասել է նրա օգնականը:

Միեւնույն ժամանակ, կիրակի առավոտյան սոցիալական ցանցերում պաշտոնյայի էջերում հրապարակվել է ճանապարհային աշխատողներին շնորհավորանք մասնագիտական տոնի առթիվ:

Թոքաբորբով կառավարչի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 30-ին: Այն ժամանակ նա իր վիճակը նորմալ էր գնահատել։

Իմգրունտը Յալթայի վարչակազմը գլխավորում էր 2019-ի նոյեմբերից: