Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական առաքելությունը սպառնալիքի տակ է, հայտնում է հունական SLPress պորտալը՝ վկայակոչելով աղբյուրների:
Բողոքները վերաբերում են Բաքվում Հունաստանի դեսպանության աշխատակիցների դեմ կոնկրետ միջադեպերին, որոնք սպառնալիք են նրանց անվտանգության համար: Բոլորը խեղդող հսկողության տակ են, եւ խնդիրներ կան Հունաստանի դիվանագիտական առաքելության ընդհանուր պլանավորված «աջակցության» հետ, որը տրամադրվում է միջազգային մակարդակով: Իրավիճակը սրվել է այն պահից, երբ Հունաստանը հետ կանչեց դեսպան Կոնստանտինոս Պիպերիգոսին՝ Բաքվում պաշտոնը ստանձնելուց ամնիջապես հետո, գրում է SLPress-ը:
Հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր եկել թուրքամետ եւ հակահունական ելույթով: «Ես կարող եմ ձեզ ասել, եւ դա գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն մեր ընկերն ու գործընկերն է, այլեւ եղբայրական երկիր: Մենք առանց տատանվելու աջակցում ենք Թուրքիային եւ կաջակցենք ցանկացած պարագայում: Մենք աջակցում ենք նրանց (Թուրքիային) բոլոր հարցերում, ներառյալ Միջերկրական ծովի արեւելքում»։
Հայացք նետելով այդ միջադեպին հետին ամսաթվով՝ SLPress-ը նշում է, որ այն կարելի էր ներառել Արցախի վրա նախապես պլանավորված ռազմական հարձակման մեջ. Ալիեւն օգտագործում էր Հունաստանին, որպեսզի լոյալության եւ նվիրվածության ուղերձ հղի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիքոս Դենդիասի այցը Հայաստան, հավանաբար, էլ ավելի է վատթարացրել մթնոլորտը, ինչը կարող է խորացնել անվտանգության խնդիրները, որոնց հետ բախվում են Բաքվում հունական դիվանագիտական առաքելության անդամները:
Ակնհայտ է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացվել էր այդ իրավիճակի մասին Բաքվում՝ չնայած կան բողոքներ, որ դա լուրջ չի ընդունվում, հաղորդում է SLPress-ը:
Հունաստանի ԱԳ նախարարությունը պետք է հրապարակավ պահանջի Ադրբեջանի կառավարությունից անվտանգության երաշխիքներ իր դիվանագիտական անձնակազմի համար: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է երաշխիքներ տալ, նշում է պորտալը:
Հունաստանն ու Ադրբեջանը հետ են կանչել իրենց դեսպաններին:





























