«Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանում առաջընթաց արձանագրվի ժողովրդավարության գերակայության եւ մարդու իրավունքների հարցերում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ռոլան Կոբիան Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է SalamNews-ը:

«Անհրաժեշտ է ազատել  դատապարտված լրագրողներին, պայմաններ ստեղծել ազատ ընտրությունների, մամուլի ազատության եւ հավաքների  համար: Այդ կապակցությամբ Եվրամիությունը դիմել է Ադրբեջանի կառավարությանը: Եթե Ադրբեջանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ԵՄ-ն կարող է կրճատել օգնությունը երկրին»,- ասել է Կոբիան:

Դեսպանը նշել է, որ դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ԵԽ մյուս բոլոր անդամներին: