Երեւանի Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցի մերձակայքում գտնվող գետնանցման ջրահեռացման խողովակները չեն գործում, ինչի հետեւանքով մայիսի 25-ին անձրեւաջրերը գետնանցումում լիճ են գոյացրել եւ աշակերտները ստիպված են լինում անցնել փողոցով։ NEWS.am-ին այս մասին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Սա այն  բանի ֆոնին՝ երբ քաղաքային իշխանություններն ու ճանապարհային  ոստիկանները հետիոտնին մեղադրում են գետնանցումներով չանցնելու մեջ։

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի