Մոսկվայում Սոկոլնիկի այգում մայիսի 25-ին հարձակում է տեղի ունեցել «Կոմերսանտ» թերթի 38-ամյա լրագրող Էլման Սոլտախանովի վրա, ով Չեչնիայից է: Այս մասին հայտնում է «ՍՈՎԱ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

«Նրա վրա հարձակվել են շուրջ 15-20 սքինհեդներ, որոնց դեմքերը ծածկված են եղել բժշկական դիմակներով: «Սպանի’ր» եւ «Ռուսաստանը ռուսներին» գոչելով սքինհեդներն սկսել են հարվածել լրագրողին: Նրան գցել են գետնին եւ սկսել ոտքերով հարվածներ տեղալ: Հարվածների մեծ մասը բաժին է հասել լրագրողի մեջքին, վզին ու գլխին»,- ասված է կազմակերպության կայքում մայիսի 27-ին  տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ լրագրողը լուրջ վնասվածքներ չի ստացել: Սոլտախանովը ոստիկանություն դեռ չի դիմել: