Մոսկվայի Պլյուշիխա փողոցի թիվ 58 շենքի բնակիչները դժգոհել են շրջանային ոստիկանություն հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակիից:

Նրա «Թինոթին» ռեստորանում բարձր երաժշտությունն ու հանգստացողների բազմությունը խանգարում են մերձակա տների բնակիչներին:

«Թինոթին» ռեստորանի մենեջեր Անաստասիան երդվել է, որ այսուհետ իրենց հաստատությունը նման բան թույլ չի տա իրեն: Ի դեպ, նա պնդում է, որ աղմկոտ միջոցառում միայն մեկ անգամ է եղել, ու բնակիչները բողոքելու առանձնակի պատճառներ չունեին: