Թուրքական դատարանը բավարարել է ազգայնականների դիմումները եւ արգելափակել 5 կայքեր, որոնց մեջ են հայտնի Rapidshare.com-ը եւ Fileserve.com կայքերը։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքացիական գործերով 14-րդ դատարանը մայիսի 16-ին որոշում է կայացրել Թուրքիայի տարածքում արգելափակել որոշ կայքեր։ Դատարանի այս որոշումը մայիսի 26-ին ուղարկվել է հեռահաղորդակցության եւ կապի վարչություն եւ նույն օրը երեկոյան օրենքը մտել է ուժի մեջ։
Նշենք, որ ինտերնետում հայտնվել էին «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի սեռական կյանքին վերաբերող գաղտնի տեսագրություններ, որի հետեւանքով 10 ազգայնական հրաժարական էր տվել։ Այս դեպքերից հետո ազգայնականները դիմել էին դատարան՝ արգելափակելու որոշ կայքեր։




























